Մեքսիկայի իշխանությունները լուրջ միջոցառումներ են ձեռնարկել «Ալտիպլանո» բանտի անվտանգության ամրապնդման ուղղղությամբ, որտեղ վերադարձրել են «Կարճլիկ» կամանունով թմրաբարոն Խոակին Գուսման Լոերին
Բանտի անվտանգությունը անձամբ ստուգել է Մեքսիկայի անվտանգության հարցերով ազգային լիազոր ներկայացուցիչ Ռենատո Սալես Էրեդիան, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Բարձրաստիճան պատվիրակությունը ստուգել է բանտ մուտք գործելու համակարգը, անվտանգության տեսախցիկները, վերահսկվող տարածքները:
«Կարճլիկի» խուցը հիմա հաստ վանդակաճաղեր ունի, թե պատուհանին, թե հատակին: Բացի այդ, խցում նորոգվել է սենսորային համակարգը, որը թույլ է տալիս հետեւել թմրաբարոնի ամեն մի տեղաշարժին:
Գուսմանը, որը հայտնի է «Էլ Չապո» (Կարճլիկ) մականունով, բանտից փախել էր 2015 թվականի հուլիսի 12-ի գիշերը։ Նրա փախուստի համար 10 մ խորության վրա 1.5 կմ երկարությամբ թունել էին փորել։




























