Հունվարի 11-ը տարվա ամենաքաղաքավարի տոներից մեկն է. այսօր նշվում է «շնորհակալության» միջազգային օրը (International Thank You Day), հայտնում է Calend–ը։
Մենք բոլորս էլ գիտակցում ենք գեղեցիկ վարվելակերպի անհրաժեշտությունը, սակայն մեր երախտագիտությունը հայտնում ենք հիմնականում ակամա, առանց իմաստի վրա կենտրոնանալու։ Սակայն երախտագիտության բառերը կախարդական ուժ ունեն, դրանց միջոցով մարդիկ իրար ուրախություն են պարգեւում եւ արտահայտում իրենց հույզերն ու ուշադրությունը,




























