Մեծ Բրիտանիայի երկու քաղաքացիներ ռեկորդային՝ 66 մլն ֆունտի (մոտ 96 մլն դոլար) ջեքփոթ են շահել Բրիտանական ազգային վիճակախաղով, հաղորդում է Reuters-ը:
Հաղթողները գուշակել են բոլոր 6 թվերը: Նշվում է, որ այս շահումը ամենամեծն է 1966 թվականից ի վեր, երբ երեք հաղթողներ իրար մեջ բաժանել էին 42 մլն ֆունտի ջեքփոթը, հաղորդում է Gazeta-ն:




























