Baghunter օնլայն վաճառքի խանութում Birkin օգտագործած պայուսակը վաճառվել է մոտ 100 հազար դոլարով։ Luxurylaunches-ի տեղեկություններով՝ պայուսակը գնել է ոմն VIP-հաճախորդ, որի անունը չի հրապարակվում։ Խոսքը սեւ գույնի, օձի կաշվից կարած պայուսակի մասին է։

«Hermes-ի  պայուսակներից շատերը մեզ են հասնում իդեալական վիճակում»,- ասել է ընկերության ներկայացուցիչը եւ ընդգծել, որ նման աքսեսուարներ ձեռք բերելն այնքան էլ հեշտ չէ։ Ընկերության հաճախորդների մեծ մասը կոլեկցիոներներ են, փոխանցում է Lenta-ն։

Առաջին Birkin պայուսակը ստեղծվել է 1981թ.։ Այն իր անունը ստացել էր բրիտանացի դերասանուհի եւ երգչուհի Ջեյն Բիրքինի պատվին։ Նման պայուսակների գները սկսվում են 10 հազար դոլարից։