Հերթափոխով աշխատող մարդկանց օրգանիզմում մինչեւ 1.5 հազար գեն է ոչնչանում։ Նման հայտարարություն են արել Սուրրեյի համալսարանի բրիտանացի գիտնականները։ Նրանք ուսումնասիրել են հերթափոխով եւ սովորական գրաֆիկով աշխատող կամավորների խմբերը։
Նրանց արյան անալիզը ցույց է տվել, որ հերթափոխով աշխատող մարդկանց մոտ 6 անգամ պակասում են օրվա ռիթմի համար պատասխանատու գեները, հայտնում է Informing-ը։
Հիմնական վտանգն այն է, որ ցերեկվա ռիթմը կարգավորող գեների քանակի պակասը հանգեցնում է իմունիտետի անկման, քանի որ հենց նրանք են ձեւավորում օրգանիզմի պաշտպանիչ ֆունկցիաները։
Իսկ գիշերվա ռիթմի համար պատասխանատու գեների անկումը հանգեցնում է կարգավորիչ ֆունկցիաների վատթարացման։
Գիտնականները դրա հիման վրա եկել են այն եզրակացության, որ նորմալ ռեժիմով աշխատանքի խանգարումները մեծացնում սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկը եւ կարող են նաեւ շաքարախտի եւ օնկոլոգիական հիվանդությունների պատճառ դառնալ։




























