Մեծ Բրիտանիայում «ծովագնաց կատու» Դոլլին հինգ շաբաթվա բացակայությունից հետո վերադարձել է իր տերերի մոտ, հայտնում է Gazeta-ն, վկայակոչելով BBC-ն: Դոլլին տանից անհետացել էր Ուայթ կղզու Կլաուս քաղաքում, իսկ հետո նրան գտել են Դորսեթ կոմսության Փուլ քաղաքում: Պարզվել է, որ կատուն պատահաբար ծովային ճամփորդություն էր կատարել:
Ինչպես ենթադրում է երեք տարեկան Դոլիի տիրուհին՝ Դեբս Մերֆի Լեյթեմը, կատուն հայտնվել էր ինչ -որ կրուիզային նավի վրա ու ինքն իր համար ամանորյա ճամփորդություն կազմակերպել: Ընտանիքը կատվին վերցրել էր կենդանիների ապաստանից, դրա համար էլ հիմա տերերը ծրագրում են Դոլլիին մի քանի շաբաթ փականքի տակ պահել, որպեսզի նա սովորի իր բնակության վայրին: Մերֆի Լեյթեմի խոսքով, կատուն դրանից առաջ էլ էր մի քանի անգամ հեռացել տանից, բայց առայսօր նրա ճամփորդությունները սահմանափակվում էին կղզու տարածքով:
Բացի դրանից Դոլիի տիրուհին կատվին իրենց «ընտանիքի իսկական անդամն» է անվանել: Նա հավելել է, որ իրենց չիպի շնորհիվ է հաջողվել վերադարձնել կենդանուն:




























