Piaget շվեյցարական ժամագործական ընկերությունը ներկայացրել է Mythical Journeys հավաքածուի Altiplano ժամացույցների գիծը։ Այս մասին հայտնում է Luxurylaunches-ը։ Հեղինակներին ոգեշնչել է Վենետիկի Սուրբ Մարկոսի աշտարակը։

Մոդելը հագեցած է Piaget 830P տրամաչափի գործարանային մեխանիզմով, որը գործի է դրվում ձեռքով եւ մինչեւ 60 պահուստային ժամ աշխատելու հնարավորություն ունի։ 40 մմ տրամագծով կորպուսը պատրաստված է սպիտակ կամ դեղին ոսկուց։ Թվատախտակը պատված է paillonne կապույտ արծնապակով։ Ժամերի փոխարեն պատկերված են աստղակերպի ոսկեձույլ նշանները։

Ժամացույցի գոտին պատրաստված է ալիգատորի կաշվից, փոխանցում է Lenta-ն։