Բուլղարիայի նախարարների խորհուրդը չի հաստատել լրատվամիջոցներում հայտնված տեղեկություններն այն մասին, թե Ռուսաստանն ու Բուլղարիան բանակցում են «Հարավային հոսք» նախագծի վերականգման շուրջ, փոխանցում է «ՌԱԻ Նովոստի»-ն։
«Մենք հիմա այդ մասին որեւէ տեղեկություն չունենք»,- ասված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունն իր հերթին հերքել է «Հարավային հոսք» նախագծի աշխատանքների վերսկսման մասին լուրերը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ բելգիական Standart թերթը, վկայակոչելով վարչապետի շրջապատում իր աղբյուրները, գրել էր, որ Ռուսաստանի ու Բուլղարիայի միջեւ բանակցություններ են ընթանում «Հարավային հոսք» նախագծի վերականգման շուրջ։



























