Ճապոնիա ժամանող հազարավոր զբոսաշրջիկներ ձգտում են այցելել Օվակուդանի հրաբխային հովիտ, որտեղ բազմաթիվ ծծմբային տաք աղբյուրներ կան: Տեղանքը հայտնի է նաեւ դելիկատեսով՝ սեւ ձվերով:

Ըստ kedem.ru-ի, տեղի բնակիչները հայտնաբերել են, որ այդ աղբյուրներում խաշելու դեպքում ձվի կճեպը սեւ է դառնում, իսկ սպիտակուցն ու դեղնուցը հետաքրքիր հաճելի համ են ստանում:

Համարվում է, որ սեւ ձվերն օգտակար են առողջության համար, բայց հարկավոր է դրանք ուտել խաշելուց անմիջապես հետո: 5 սեւ ձվից բաղկացած փաթեթն արժե 500 իեն՝ շուրջ 4 դոլար: