Չինաստանում Հան դինաստիայի կայսր (ապրել է ավելի քան 2150 տարի առաջ) Ձին Դիի դամբարանում հնագետները հայտնաբերել են այս պահի դրությամբ երբեւէ գտած ամենահին թեյի տերեւները։ Ըստ երեւույթին կայսրն այնքան շատ էր սիրում այդ թեյը, որը ցանկացել էր այն վայելել նաեւ անդրշիրիմյան կյանքում։
Թեյի տերեւները թաղված էին դամբարանի մոտակա փոսերից մեկի մեջ՝ կայսեր գանձերի հետ։ Թեպետ այս ընթացքում թեյը քայքայվել է, սակայն հատուկ տեխնոլոգիաների միջոցով հաջողվել է պարզել, որ դրանք բարձրորակ թեյի տերեւներ են եղել, հայտնում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»-՝ վկայակոչելով Daily Mail պարբերականը։
Ավելի վաղ գիտնականները ոչ միայն չեն ունեցել այդքան հին թեյի նմուշներ, այլ նաեւ որեւէ հիշատակում թեյի մասին։ Այս պահին թեյի մասին հիշատակող ամենահին գրառումը կատարվել է մոտ 2 հազար տարի առաջ։
Նշենք, որ Ձին Դին իշխում էր Չինաստանում մ.թ.ա. 156-141թթ.։



























