Մալայզիայի ոստիկանությունը կխստացնի սոցիալական մեդիայում տարածվող տեղեկության վերահսկողությունը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է թագավորության իրավապահ մարմինների ղեկավար Խալիդ Աբու Բաքրը։ «Ներկայումս երկրում կա 40 հազար ֆեյսբուքյան օգտատեր։ Անհրաժեշտ է վերահսկել չափազանց «վառ» արտահայտությունները եւ հետեւել «ոչ հասուն օգտատերերին»,- ասել է Խալիդ Աբու Բաքրը, փոխացնում է ՏԱՍՍ-ը։

Բացի այդ, նա ել է, որ ոստիկանությունը կխստացնի նաեւ հաղորդակցման այլ միջոցներով, մասնավորապես WhatsApp-ով փոխանցվող տեղեկության նկատմամբ հսկողությունը։