Թունիսի անապատում հնէաբանները հայտնաբերել են մոլորակի օվկիանոսներում երբեւէ գոյություն ունեցած կոկորդիլոսներից ամենախոշորի քարացած մնացորդները։ Cretaceous Research ամսագրի վերջին համարում ասվում է, որ ավելի քան 120 մլն տարի առաջ ապրած հրեշը, որին կոչել են Machimosaurus rex, ուներ 10 մ երկարություն եւ կշռում էր ենթադրաբար 3 տոննա։ Հնէաբանները նման գնահատականներ են տվել հնագույն սողունի եւ կոկորդիլոսների ընտանիքի մյուս տեսակների մնացորդները համեմատելու արդյունքում։

Միաժամանակ National Geographic ամսագիրը հայտնում է, որ օվկիանոսներում ապրող կոկորդիլոսներն իրեն չափերով զիջում էին քաղցրահամ ջրերում բնակվող այդ տեսակի կենդանիներին, որոնք Երկիր մոլորակի վրա էին հայտնվել 10 մլն տարի ուշ։