Չինաստանի բնակիչն իր պուդելներին «զինվորների» է վերածել, տեղեկացնում է Daily Mail-ը: Ինչպես նշում է թերթը, մեկ շան վարժեցման վրա շատ ժամանակ կարող է ծախսվել (երբեմն մինչեւ չորս տարի): «Այժմ պատկերացրեք, թե ինչ է իրենից ներկայացնում հինգի վարժեցումը.», – գրում է պարբերականը եւ հավելում, որ խոսքը ոչ միայն պարզ հրահանգների մասին է, այլեւ նրա, որ շները միաժամանակ մի շարք հրահանգներ կատարեն:
Հենց նման վարժեցմամբ է զբաղվում Ցինդաոյից (Շանդունի նահանգ) պարոն Դայը: Պուդելի տիրոջ ամբողջական անունը թերթը չի հայտնում: Նրա պուդելները «զինվորների պես են քայլում» եւ անում են այն ամենը, ինչ նա հրահանգում է: Չինացու խոսքով, բարձրագույն մակարդակը ոչ թե մարդու կողմից շների վարժեցումն է, այլ շան կողմից մարդու վարժեցումը, գրում է Gazeta-ն:
Պարոն Դայն իր պուդելներին վարժեցնում է կանոնավոր կերպով: Մասնավորապես, նրանց սովորեցնում է հետեւի թաթերի վրա քայլել եւ նույնիսկ «մաթեմատիկայով» զբաղվել: «Հենց դուք սկսում եք հասկանալ նրանց սովորույթները, վարժեցնելը շատ հեշտ է դառնում», – նշում է տերը:



























