Թուրքիայի Հաքքարի նահանգի քրդաբնակ Յուքսեքօվայի շրջանում քուրդ բնակչության կոտորածների դեմ բողոքի դուրս եկած քաղաքացուն վրաերթի է ենթարկել ջրցան մեքենան։

Քրդական DIHA գործակալության փոխանցմամբ՝ Յուքսեքօվայում ոստիկանության ջրցան մեքենան հարվածել է 50-ամյա քաղաքացուն եւ անցել նրա վրայով՝ ճզմելով գլուխը։

Քաղաքացիները փորձել են վերցնել մահացածի դին, սակայն ոստիկանները կրակ են բացել նրանց վրա։ Այնուհետեւ դեպքի վայր են մեկնել քուրդ բնակչությունից կազմված զինված ջոկատներ, որոնք բախման մեջ են մտել ոստիկանների ու զինվորականների հետ։