Լիվերպուլի համալսարանի 2 մաթեմատիկոս մշակել են շրջանագծի սալարկման միջոց, որը, ինչպես կարծում են, մաթեմատիկոսները, կարելի է օգտագործել պիցցա կտրելու համար։
Սալարկումը շրջանագիծը միանման կտորների բաժանելն է։ Ներկայում հայտնի բոլոր սալարկումները կանոնավոր բազմանկյունիների բաժանման մոդիֆիկացումներն են։ Օրինակ շրջանագծի ամենահասարակ բաժանումը կենտրոնից շառավղերով հավասար մասերի բաժանելն է, որը ստացվում է կանոնավոր n-անկյունու համանման բաժանումից։
Մաթեմատիկոսները վերցրել են T(1, 12) անունը կրող մեկ կոնկրետ բաժանում։ Այն ստացվում է կանոնավոր վեցանկյունու բաժանումից։ Սկզբում կենտրոնը միացնում են գագաթներին։ Ստացվում է 6 կանոնավոր եռանկյունի։
Յուրաքանչյուր եռանկյունիում բազմանկյունու գագաթից բարձրությունն իջեցնում են եռանկյունու կողմնային հատվածի վրա։ Վեցանկյունին բաժանվում է 12 եռանկյունու։ Այնուհետեւ բաժանումը մոդիֆիկացնում են, եւ ստացվում է շրջանագծի բաժանում։
Աշխատանքի համար մաթեմատիկոսներն օգտագործում են միայն միայն կենտ n-եր եւ համարակալում են գագաթները հերթականությամբ ու ուղիղ անկյունը միացնում են 1 եւ (n-1)/2 թվի հետ։ Բազմանկյունու մի մասը այդ գծի նկատմամաբ սիմետրիկ է պատկերվում։ Ստացվում է ոչ գոգավոր n-անկյունի։ Այդ բազմանկյունիների հիման վրա հաջողվում է ստացված ոչ գոգավոր կտորը սուր անկյան շուրջ պտտելով կատարել կանոնավոր բազմանկյունու բաժանում։ Արդյունքում ստացվում է T(1, 4n), որտեղ n-ը կենտ է, փոխանցում է N+1-ը։





























