Գիտնականները պարզել են, որ ժամանակակից բաց գրասենյակները, որոնցում մեկ գրասեղանն օգտագործում են մի քանի աշխատակիցներ, հարմար չեն ինտրովերտների համար։
Ինչպես հայտնում է Prothom Alo-ն, գիտնականների հետազոտությանը մասնակցել է ավելի քան 300 մարդ։ Նրանց առաջարկել են հարցաթերթիկ լրացնել, որի հարցերը վերաբերել են գրասենյակներում նրանց աշխատանքին։ Ուսումնասիրելով ստացված արդյունքները՝ մասնագետները պարզել են, որ ժամանակակից գրասենյակներում էքստրավերտներն իրենց ավելի հարմարավետ են զգում, քան ինտրովերտները։ Վերջիններիս համար կարեւորը լռությունն է։
Աշխատակիցների արդյունավետությունը բարձրացնելու համար հետազոտողները ղեկավարներին խորհուրդ են տալիս փոփոխել ներքին կանոնակարգը, փոխանցում է Informing-ը։



























