Տղամարդու հագուստ արտադրող ամերիկյան Barabas ընկերությունն իր հաճախորդներին վերնաշապիկներ է առաջարկել, որոնք կրում է «Էլ Չապո» (Կարճլիկ) մականումով հայտնի մեքսիկացի թմրաբարոն Խոակին Գուսմանը:
Ընկերության կայքում զետեղված է մեքսիկացու լուսանկարը, որտեղ նա սեղմում է դերասան Շոն Փենի ձեռքը, իսկ կողքին պատկերված է բրենդի հավաքածուի նույն վերնաշապիկը:
Կոլաժի տակ կա գրառում՝ «ամենաորոնվողը» (Most Wanted): Կապույտ զոլերով վերնաշապիկի արժեքը 128 դոլար է, հաղորդում է Lenta-ն:
Գուսմանը, որը հայտնի է «Էլ Չապո» (Կարճլիկ) մականունով, բանտից փախել էր 2015 թվականի հուլիսի 12-ի գիշերը եւ բռնվել հունվարի սկզբին: Նրա փախուստի համար 10 մ խորության վրա 1.5 կմ երկարությամբ թունել էին փորել։




























