Ոսկերչական խանութը թալանել են ընդամենը 39 վայրկյանի ընթացքում։

Այդ կարժ ժամանակահատվածում գողերը կարողացել են 200 միլիոն ֆունտ ստերլինգ արժողությամբ թանկարժեք զարդեր վերցնել։

Հարկ է նշել, որ որ գողերի խումբը շատ օպերատիվ եւ կազմակերպված է աշխատել։ Մուրճով ջարդելով ապակե դուռը՝ թալանիչները ցուցափեղկին դրված զարդերը գողացել են եւ հետո փախել մոտոցիկլետներով։ Խանութի վաճառողի խոսքով, հանցագործները այնպես են գործել, կարծես նախօրոք գիտեին, թե որտեղ ինչ կա դրված եւ գողացել են միայն ամենաթանկ զարդերը։ Գողոնի մեջ է եղել նաեւ 500 հազար ֆունտ արժողությամբ մանյակը։

Թեեւ տեսախցիկները ֆիքսել են թալանելու պահը, բայց դժվար թե որեւէ մեկը կարողանա ճանաչել մոտոցիկլետների սաղավարտներով գողերին։