Saipem իտալական ընկերությունը, Technip ֆրանսիական ընկերությունը, շվեյցարական Allseas-ն ու հոլանդական Royal IHC-ը հավակնում են «Գազպրոմի» «Հյուսիսային հոսք 2» գազամուղի նախագծի տենդերին։ Այս մասին գրում է «Կոմերսանտ» թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Աղբյուրների փոխանցմամբ՝ 2500 կմ երկարությամբ 2 գծերի շինարարության պայմանագրի արժեքը 4 մլրդ դոլարից ավելի է։ Մրցույթի արդյունքները կամփոփվեն հունվարին։
Ինչպես նշում է պարբերականը, 4 թեկնածուներից միայն հոլանդական Royal IHC-ը ռուսական նախագծերում աշխատանքի փորձ չունի։
Թերթը նշում է, որ «Հյուսիսային հոսք 2» նախագծի շինարարության հիմնական հավակնորդը Saipem-ն է, քանի որ այն զբաղվում էր առաջին «Հյուսիսային հոսքի» շինարարությամբ։ Իտալական ընկերությունը «Գազպրոմի» վաղեմի գործընկերն է։ Նա պետք է մասնակցեր նաեւ «Թուրքական հոսքի» շինարարությանը, սակայն «Գազպրոմը» խզել էր նրա հետ պայմանագիրը, քանի որ Saipem-ը հրաժարվել էր ընդունել մենիշխանության պայմանները։



























