Թաիլանդի Չաչենգասու նահանգի քաղաքներից մեկում Նան անունով աղջիկն ամուսնացել է իր սիրեցյալի հետ, սակայն նրա մահվանից հետո արդեն։ Ինչպես նշել է աղջիկը, մահացած տղան իր կյանքի սերն է եղել։ Նանը Facebook-ի իր էջում պատմել է, որ երազում էր հարսանիքի մասին, սակայն իր ընկերը սրտի կաթվածից հանկարծամահ է եղել, փոխանցում է Informing-ը։

Նախքան այդ սիրահար զույգը պատրաստվում էր ամուսնանալ, եւ այն, որ փեսացուն այլեւս ողջ չէ, չի կանգնեցներ աղջկան։ Աղջիկը որոշել է հարսանեկան արարողություն կազմակերպել հենց հուղարկավորության ժամանակ։ Աղջիկը տարօրինակ հարսանիքի լուսանկարները տեղադրել է սոցցանցում։