Ադրբեջանի Սիյազանի շրջանում գների բարձրացման դեմ բողոքի ակցիան վերաճել է ոստիկանության հետ բախումների:

Ինչպես հաղորդում է haqqin.az-ը, առաջիկա ժամերին Ադրբեջանի գլխավոր դատախազությունն ու ՆԳՆ-ն տեղի ունեցածի վերաբերյալ հանդես են գալու համատեղ հայտարարությամբ:

Հասարակական կարգը վերականգնելու համար շրջան են բերվել ոստիկանության լրացուցիչ ուժեր: Ուժայինները արցունքաբեր գազ եւ ռետինե գնդակներ են կիրառել: Ի պատասխան ցուցարարները ոստիկանների ուղղությամբ քարեր են նետել: Իրավապահ մարմինները ձերբակալել են մի քանի ցուցարարի: Շրջանից տեղեկություններ ստացվում վիրավորների մասին, որոնց թիվը հստակեցվում է: