Շվեյցարական Swatch ընկերությունը ներկայացրել է 2016 թ գարուն –ամառ սեզոնի ժամացույցների նոր հավաքածուն: Դրա մոդելները նվիրված են Լյուիս Քերոլի «Ալիսան հրաշքների աշխարհում» գրքի կերպարներին, հայտնում է Lenta –ն
Wonderqueen ժամացույցի վրա պատկերված է «Փոսի Թագուհին», Double me –ն զարդարված է Սպիտակ ճագարի պատկերով, իսկ Cat me up թվատախտակի վրա Չեշիրյան ժպտացող կատուն է :
Dra-cool մոդելը զարդարված է վամպիրի ճիրաններով, եւս մեկ մոդել՝ Suob130 –ը, նվիրված է Բեթհեմին: Հավաքածուի մեջ ներկայացված են նաեւ Power Tracker-ի ժամանակաչափերը: Ժամացույցները վաճառքում կհայտնվեն հունվարի 14-ից ու հասանելի կլինեն ֆիրմային խանութներում:



























