Ֆրանսիայում աճուրդի է հանվել Մեծ Բրիտանիայի վարչապետ Ունիսթոն Չերչիլի զբոսանավը։ Ինչպես հայտնում է Rambler News Service-ը, այն գնահատվում է 2 մլն եվրո։ Զբոսանավի վաճառքով զբաղվում է Coldwell Banker գործակալությունը։

Ներկայումս Amazon/Welsh Liberty զբոսանավը խարիսխ է գցել Ֆրանսիայի Լիմե քաղաքի նավահանգստում։ Նավը տեղավորում է 60 ուղեւոր։ Այն ունի 6 առանձին հարմարավետ սենյակ հատուկ հյուրերի համար։ Պատշգամբների եւ տեռասների ընդհանուր մակերեսը մոտ 1000 քառ/մ է, փոխանցում է Lenta-ն։