Թաիլանդի Պատայա քաղաքի բարերից մեկում զբոսաշրջիկը, տեսնելով խմիչքի համար իրեն ներկայացրած հաշիվը, ծովն է նետվել։
Pattaya Daily News-ի տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել հունվարի 10-ին։ Տեսնելով, որ հարբած այցելուն փորձում է լողալով փախչել, բարի տերը զանգահարել է ոստիկանություն եւ փրկարար ծառայություն։ Նրանք տղամարդուն գտել էին ափից մի քանի մետր հեռավորության վրա։
Փրկարարները մոտորանավակով մոտեցել են զբոսաշրջիկին եւ կես ժամ փորձել են համոզել նրան նավակ բարձրանալ։ Արդյունքում տղամարդը համաձայնել է ափ վերադառնալ։
Պարզվել է, որ տղամարդուն 30 դոլարի չափով հաշիվ են ներկայացրել։ Սեփականատերը ոստիկանություն բողոք չի ներկայացրել, սակայն զբոսաշրջիկին ամեն դեպքում բաժանմունք են տարել։ Երբ ալկոհոլի ազդեցությունը թողել է, նրան բաց են թողել, փոխանցում է Vesti-ն։
Ըստ տեղի լրատվամիջոցների՝ զբոսաշրջիկը ժամանել էր Մեծ Բրիտանիայից։



























