Կանադացի եւ չինացի մշակութաբանների խումբը հետազոտություն է անցկացրել՝ փորձելով պարզել, թե արդյոք մարդկանց գիտակցության մեջ կա՞ կապ ֆիզիկական եւ բարոյական մաքրության միջեւ:
Շատ լեզուներում կան արտահայտություններ, որոնք կապում են բարոյական եւ ֆիզկական մաքրությունները: Այդ գաղափարը գալիս է համաշխարհային կրոններից. Քրիստոնյաները մարդուն կնքելիս նրան ընկղմում են ավազանի մեջ, մահմդականները լվանում են ձեռքերը, բուդդիստները լողանում են Գանգես գետում:
Այս երեւույթն ուսումնասիրելիս հետազոտողները դիմել են Արեւելյան Ասիայի մշակույթից, որը կոչել են «դեմքի մշակույթ»:
Արեւլյան մարդու համար «կորցնել դեմքը» նշանակում է եսասիրաբար եւ անպարկեշտ վարվել, «Դեմք ձեռք բերել» նշանակում է բարձրանալ սոցիալական աստիճանով, հաղորդում է Gazeta-ն:
Գիտնականները ուսումնասիորություններ են իրականացրել տարբեր մշակույթներ ներկայացնող մարդկանց շրջանում, թե ինչպես են իրենց զգում անբարո արարք թույլ տալիս: Նրանք խոստովանել են, որ նման արարք թույլ տալու դեպքում, երբ լվանում են մարմինը, թեթեւություն են զգում: Արեւելյան մարդկանց համար կարեւոր նշանակություն ունի դեմքը, իսկ արեւմտյան մարդկանց համար՝ ձեռքերը:
Մշակութաբանները պնդում են, որ բարոյական եւ ֆիզիկական մաքրության միացումը ունիվերսալ է տարբեր մշակույթների համար եւ միավորում է Արեւմուտքն ու Արեւելքը: Տարբեր են միայն մարմնի մասերը, որոնց սուրբ նշանակություն է տրվում:



























