Նարդարան ավանի աքսաքալների խորհրդի նախագահ Նատիգ Քերիմովը, որին կալանավորել էին պետական դավաճանության մեղադրանքով, իրեն մասամբ մեղավոր է ճանաչել։ Այս մասին Trend-ին հայտնել է Քերիմովի փաստաբան Էյուբ Ալեքպերովը։

Նրա խոսքով՝ ներկայումս Քերիմովը Պետական անվտանգության ծառայության քննչական մեկուսարանում բժիշկների հսկողության տակ է գտնվում։ Ինչ-որ պահի նրան առաջարկել էին վիրահատություն կատարել, սակայն նա հրաժարվել էր։ «Նատիգ Քերիմովն իրեն ներկայացված մեղադրանքներով իրեն մասամբ մեղավոր է ճանաչում»,- նշել է Ալեքպերովը։

Հիշեցնենք, որ Քերիմովին ձերբակալել էին Ադրբեջանի ՔՕ 274-րդ հոդվածի հատկանիշներով, նրա նկատմամաբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանքը։

Ավելի վաղ հայտնել էին, որ Բաքվից ոչ հեռու գտնվող Նարդարան ավանում «արմատական իսլամիստական խմբավորում» է կալանավորվել, որը Ալիեւի կլանի վարկածի համաձայն, սադրանքներ, ահաբեկչություններ եւ զանգվածային անկարգություններ էր նախապատրաստում։