Մարդու իրավունքների եվրոպական դատարանը   (ՄԻԵԴ) Ստրասբուրգում երեքշաբթի գործատերերին թույլ է տվել կարդալ մեսենջերներում աշխատակցի անձնական նամակագրությունը, եթե դա արվել է աշխատանքային ժամին, հայտնում է  «Ինտերֆաքսը»:

ՄԻԵԴ-ի որոշման համաձայն, աշխատանքային ժամերին չաթերում շփումը կորպորատիվ կանոնների խախտում է եւ գործատուն իրավունք ունի իմանալ, թե աշխատակիցն ինչով է զբաղված աշխատանքի ժամին, ինչպես նաեւ ստուգել գործունեության արդյունքները: Այնուամենայնիվ, դատարանը նաեւ անհրաժեշտ է համարել կարգադրությունների ցուցակ կազմել, որոնք պիտի կանխեն ընկերության կողմից չարաշահումները: 

Դատարանի որոշումը տարածվում է բոլոր երկրների վրա, որոնք վավերացրել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան: 

ՄԻԵԴ-ը քննել է ռումինացի ինժեների գործը, որը հայտ էր ներկայացրել նախկին գործատիրոջ նկատմամբ, որը  2007-ին նրան աշխատանքից հեռացրել էր այն բանի համար, որ աշխատակիցը աշխատանքային   Yahoo Messenger հաշիվն օգտագործել էր ոչ միայն մասնագիտական, այլեւ անձնական նպատակներով: Հայցվորը պնդում էր, որ ընկերության ղեկավարությունը խախտել է իր տեղեկությունների գաղտնիության իրավունքը:  

Դատարանը մերժել է հայցը` ընկերության որոշումը համարելով հիմնավոր եւ օրինական: