Շվեդիայում Սեսան անունով կատուն եւ տիրուհին` Յոհաննա Հոլմբոմը հանդիպել են   12 տարվա բաժանումից հետո: Այդ մասին  տեղեկացնում է  «Газета.Ru»-ն վկայակոչելով The Local-ին:

2004-ին կատուն կորել էր Ֆալուն քաղաքում: Հոլմբոմ ընտանիքը որոշել էր, որ Սեսանը վայրի կենդանու զոհ է դարձել, որովհետեւ այդպես էլ չէր կարողացել գտնել նրան: 

Անցյալ շաբաթ Հոլմբոմը գնացել էր տեղի վերամշակման կայան` լապտերը դեն նետելու: Այնտեղ տեսել էր հին բարձին պառկած կատվին եւ կենդանին նրան ծանոթ էր թվացել: Շվեդուհին կատվի լուսանկարն ուղարկել էր ծնողներին եւ հարցրել էր, թե Սեսանի հետ նմանություն չե՞ն տեսնում:   Նրանք հաստատել էին, որ կայանի բնակչուհին իրենց ընտանի կենդանուն է հիշեցնում: Հոլմբոմը կատվին տարել էր անասնաբույժի մոտ, որը եւս հաստատել էր, որ դա Սեսանն է: Բժիշկը ենթադրել է, որ ինչ-որ մեկը հոգ է տարել կենդանուն, որովհետեւ նա լավ վիճակում էր: 

Հոլմբոմը չի պատրաստվում լքել ընտանի կենդանուն, չնայած  այժմ նա ընկերոջ հետ տեղափոխվում է: Շվեդուհին հույս ունի Սեսանի համար լավ տուն գտնել: