Բրիտանական մարզասրահների այցելուների մեկ քառորդը գոնե մեկ անգամ հանդերձարանում սեքսով է զբաղվել: Համապատասխան հարցման արդյունքում այսպիսի եզրահանգման են եկել կանացի ներքնազգեստի եւ ինտիմ աքսեսուարների Ann Summers խանութի աշխատակիցները: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով The Daily Express-ը:
Նման խոստովանություն կատարածների 47%-ը կանայք են: Պարզվել է նաեւ, որ մարզասրահների այցելուների 10%-ը պայուսակում պահպանակ է պահում՝ «եթե բախտները բերի» դեպքերի համար:
Մարզասրահների որոշ այցելուներ, ըստ Huffington Post-ի, մարզասարքերն օգտագործում են օրգազմի հասնելու համար: Յուրաքանչյուր տասներորդ հարցված խոստովանել է, որ մարզվելու ընթացքում օրգազմ է ապրել:
Հարցումն անցկացվել է սոցիալական ցանցերում, մարզասրահ այցելող 2 հազար օգտատերերի շրջանում:



























