Կանադացի Լենս Փերքինսն իմացել է, որ իր 17-ամյա որդին ՖԻՖԱ-ի ֆուտբոլային սիմուլյատորի միկրոտրանզակցիայի համար շուրջ 9 հազար դոլար է ծախսել: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Daily Mail-ին:

Պատանու պնդմամբ, չի էլ կասկածել, որ բանկային քարտից գումար է հանվում: Նրա խոսքով, միայն մեկ անգամ է օգտվել քարտից՝ մեկանգամյա վճարում կատարելու համար: Հետագա միկրոտրանզակցիայի ժամանակ խաղացողը, իբր, չի իմացել, որ իրական փողերն է ծախսում: Նա խաղացել է Xbox-ով:

Նախ Փերքինսին 7.600 դոլարի հաշիվ են ներկայացրել, բայց հետո բանկը փոխել է գումարի չափը: Տրանզակցիան չեղարկելու մասին կանադացու խնդրանքին պատասխանել են, որ կանեն դա, եթե հայրը որդու դեմ խարդախության մասին հայց ներկայացնի: