Երկրաբանները Անտարկտիդայի սառույցների տակ հայտնաբերել են մոլորակի ամենամեծ կիրճը։ Այն ունի 1000 կմ երկարություն, իսկ նրա որոշ հատվածների խորությունը կազմում է մոտ 1 կմ։ Այս մասին հայտնում է Geology ամսագիրը։
Կիրճը, որի համար անուն դեռ չեն հորինել, հայտնաբերել են արբանյակային պատկերների միջոցով։
Կիրճը գտնվում է Արեւելյան Անտարկտիդայում՝ Եղիսաբեթ արքայադստեր հողի վրա։ Գիտնականները ենթադրում են, որ կիրճն առաջ է եկել ջրի փորած հորի հետեւանքով։ Դեռեւս հայտնի չէ, թե այն առաջացել է մինչե՞ւ անտարկտիկական սառցե վահանի ձեւավորումը, թե՞ սառցահատակի ջրի տեղաշարժի հետեւանքով։
Երկրաբանները ենթադրում են, որ կիրճը կապված է նախկինում անհայտ մի լճի հետ, որի մակերեսը կազմում է 1250 քառ/մ, փոխանցում է Lenta-ն։




























