Թուրքիայի քրդաբնակ Դիարբեքիր նահանգի Չնարի շրջանի ոստիկանության շենքի մոտ հունվարի 13-ի գիշերը քուրդ զինյալները ռումբով բեռնված մեքենայով հարձակում են գործել, որի հետեւանքով սպանվել է 5 եւ վիրավորվել 39 հոգի։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Դիարբեքիր նահանգի Չնարի շրջանի ոստիկանության շենքի դեմ խոշոր հարձակման հետ զուգահեռ համաժամանակյա հարձակում են գործել Չնարի ժանդարմերի դեմ։

Ոստիկանության շենքի եւ հարեւանությամբ գտնվող ոստիկանների կացարանների դեմ ռումբով բեռնված մեքենան պայթեցնելուց հետո քուրդ զինյալները սկսել են կրակել ոստիկանության շենքի ուղղությամբ։

Նախնական տեղեկություններով հարձակման հետեւանքով սպանվել է 5 եւ վիրավորվել 39 հոգի, որոնց մեծ մասը ոստիկաններ են։