Ամերիկյան քոլեջներում ընդունելության հանձնաժողովների մոտ 40 տոկոսը ստուգում է դիմորդների Instagram-ի կամ Facebook-ի էջերը։ Այս մասին գրում է Time-ը։

Հաղորդվում է, որ, 2008թ. անցկացրած ուսումնասիրությունների համեմատ, այս թիվը 4 անգամ աճել է։ Այդուհանդերձ, դիմորդների ընդունելությամբ զբաղվողների 89 տոկոսը նշել է, որ իրենք հազվադեպ են դիմում սոցցանցերի օգնությանը, այն էլ այն դեպքում, երբ ընտրություն են կատարում անհատական գործոնի հիման վրա, փոխանցում է Gazeta-ն։

Ամենից հաճախ դիմորդների էջերն ուսումնասիրում են այն դեպքերում, երբ անհրաժեշտ է ավելի լիարժեք տեղեկություն ստանալ թեկնածուի հետաքրքրությունների կամ ստեղծագործական հատկանիշների մասին։