Ժանտախտ առաջացնող Yersinia pestis բակտերիան՝ ժանտախտային ցուպիկը կարող էր երեք դար շարունակ պահպանվել Եվրոպայում, չփոխելով իր գենոտիպը: Հետազոտության ամբողջական շարադրանքին կարելի է ծանոթանալ PLоS ONE ամսագրում:
Առաջ ոչ բոլոր գիտնականներն էին համակարծիք 17 րդ դարում ժանտախտի երկրորդ համավարակի ժամանակ ժանտախտային ցուպիկի կատարած դերի կապակցությամբ. ոմանք կարծում էին, որ հիվանդության այդ բռնկումը կարող էր վիրուսային ինֆեկցիայի տարածման հետեւանք լինել: Գիտնականները սեքվենավորել են ժանտախտի երկրորդ պանդեմիայի 30 զոհերի ԴՆԹ –ն, որոնց աճյունները հայտնաբերել էին Գերմանիայում՝ հնագիտական պեղումների ժամանակ, հայտնում է Gazeta –ն:
Աշխատանքի արդյունքները ցույց էին տվել, որ նրանցից ութը Yersinia pestis մանրէի կրողներ են եղել, ընդ որում դրա գենոտիպը համընկել է այն ժանտախտային ցուպիկի գենոտիպի հետ, որը այլ երկրների տարածքում էր տարածված: Ինչպես հավաստիացնում են հետազոտության հեղինակները, դա նշանակում է, որ հնարավոր է՝ 14-17 րդ դարերում Yersinia pestis բակտերիան պահպանվել էր անփոփոխ ձեւով:



























