Մեքսիկայի ոստիկանությունը Մեխիկոյի արվարձաններում բեռնատարի մեջ 142 ապօրինի ներգաղթյալ է հայտնաբերել։ Կենտրոնական Ամերիկայ քաղաքացիները փորձում էին հասնել Մոնտերեյ քաղաք, որտեղից էլ՝ ԱՄՆ։

Դեպքի վայրում ձերբակալվել է 4 մարդ, այդ թվում՝ վարորդն ու ուղեկիցները։ Նրանց կասկածում են մարդկանց ապօրինի տեղափոխության մեջ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նշենք, որ Մեքսիկայում ծաղկում է Կենտրոնական Ամերիկայի երկրների քաղաքացիներին ԱՄՆ սահման հասցնելու բիզնեսը։