Իռլանդական Քիլքեննի քաղաքից Փոքրիկ Դորիթ անունով գառնուկն իրեն շուն է համարում: Ըստ Mashable-ի, համացանցի նոր հերոսն ապրում է ֆերմայում իր լավագույն ընկերոջ՝ Արջ անունով շան հետ:

Այս շաբաթ Փոքրիկ Դորիթն արել է հնարավոր ամեն ինչ, որպեսզի իրեն որպես շուն ընդունեն, սակայն չի կարողացել հաղթահարել ամենակարեւոր «խոչընդոտը»՝ տեղի կատվին:

Gazeta-ի փոխանցմամբ, գառնուկի արկածներին կարելի է հետեւել Vine-ում: Դատելով ձայնագրություններից՝ Դորիթը սիրում է խաղալ շների հետ: Բացի այդ, Փոքրիկ Դորիթն ու Արջը նույն ամանից են ճաշ ուտում: