Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գները նորից սկսել են նվազել:

Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսների արժեքը նվազել է 1,68 տոկոսով՝ հասնելով 30,51 դոլարի՝ մեկ բարելի դիմաց, հաղորդում է Gazeta-ն:

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսների արժեքը նվազել է 1,86 տոկոսով՝ հասնելով 30,62 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: