Ղազախստանի կառավարությունը տնտեսության զարգացման սցենարը մշակում է մեկ բարել նավթի գինը 20 դոլարի հաշվարկով։ Այս մասին հայտնել է Ղազախստանի առաջին փոխվարչապետ Բակիթջան Սագինթաեւը։
«Հաշվի առնելով նավթի գների անկումը եւ համաշխարհային շուկաների անկայունությունը՝ պետության ղեկավարը կառավարությանը հանձնարարել է Ղազախստանի տնտեսության զարգացման սցենարը մշակել նավթի տարբեր գների հաշվարկով՝ չբացառելով բարելի դիմաց 20 դոլար հնարավոր գինը»,- ասել է փոխվարչապետը։
Նա նշել է, որ, հնարավոր է, բյուջեում կոշտ միջոցներ ընդունվեն, եւ կվերնայվեն ծախսերը, հայտնում է «Ինտերֆաքս»-ը։



























