Ադրբեջանում կառավարման մեջ առկա է աղաղակող ոչ կոմպետենտություն. նման պահվածքը կհանգեցնի երկրի ներսում ճգնաժամի վատթարացման: Այդ մասին հունվարի    15-ի մամուլի ասուլիսին հայտնել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:  

Նրա խոսքով, Ադրբեջանն այժմ Ղարաբաղի մասին մտածելու ժամանակ չունի:  «Ղարաբաղյան հարցը չափազանց օգտակար է Ադրբեջանի համար: Ադրբեջանի ղեկավարության համար չափազանց հիմար բան կլիներ հրաժարվել այդ գործիքից», - միաժամանակ նշել է Իսկանդարյանը: Քաղաքագետը ցավով ավելացրել է, որ սահմանին հրաձգությունը դադարեցնել չի հաջողվի, որովհետեւ ղարաբաղյան հակամարտությունը Ադրբեջանի համախմբման գործիքներից մեկն է: