Ադրբեջանի իշխանությունները մթերքի թանկացումների դեմ բողոքի ցույցերին կալանքներով են պատասխանել:
Ինչպես հայտնում է ANS Press-ը, Ֆիզուլիի շրջանի գործադիր իշխանությունների հասարակայնության հետ կապերի բաժինը հայտնում է, որ Ֆիզուլիի շրջանի գործադիր իշխանությունների ներկայացուցիչը՝ Շաքիր Գաջիեւը, որին նախօրեին էին ձերբակալել, կալանավորված է զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով: Առայժմ հայտնի չէ, թե ինչ ժամկետով է կալանավորվել Շաքիր Գաջիեւը:
Շաքիր Գաջիեւը կալանավորվել է Բաքվում, այսինքն ինքն անձամբ ցույցին չի մասնակցել :
Հիշեցնենք, որ հունվարի 13-ին Ֆիզուլիի շրջանում բողոքի ցույց էր, որի մասնակցիները փակել էին կենտրոնական ճանապարհը ու խախտել հասարակական կարգը: Կարգուկանոնը վերականգնելու համար շրջան են ուղարկվել ներքին զորքեր, որոնց հաջողվել է իրավիճակը վերահսկողության տակ վերցնել:




























