Թուրքմենստանում ֆինանսական խնդիրների առկայության եւ կանխիկ գումարի բացակայության պատճառով որոշ պետական հաստատություններում ուշացնում են աշխատավարձերի վճարումները։ «Թուրմենմալարը» («Թուրքմենական կենդանիներ») պետական միավորումը սկսել է աշխատավարձ վճարել ոչխարներով եւ գառներով, հայտնում է «Ազատության» ռադիոկայանի թուրքմենական ծառայությունը։
Պետական միավորումը կանխիկ գումար չունի, այդ պատճառով վճարումն իրականացվում է կենդանիներով։
Հաղորդվում է, որ աշխատավարձը վճարվում է «մեկ կենդանին = 270 մանաթի» սկզբունքով։
«Մեկ ոչխարը 16-18 կգ միս է։ Աշխատակիցները ստիպված են ոչխարներով աշխատավարձ ստանալ»,- ասել է կենդանաբուծական համալիրի վարձակալներից մեկը։
Նրա խոսքով՝ ոչխարները հետո վաճառում են շուկայում եւ դրա դիմաց գումար ստանում։



























