Սթենֆորդի համալսարանի գիտնականները պարզել են, որ մուտացիայի շնորհիվ մարդը սկսել է քայլել 2 ոտքով։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Cell-ի հոդվածում։

Գիտնականների խոսքով՝ իրենք իրենց հետազոտությունը սկսել են եռասեղ փշաձկան ուսումնասիրությունից, որն ընտրվել էր կմախքի յուրահատուկ կառուցվածքի պատճառով։ Ձկան մարմինը պատված է ոսկրային փշերով եւ թեփուկներով, որոնք անհրաժեշտ են գիշատիչներից պաշտպանվելու համար։ Ծովի աղի ջրերում ապրող ձկների մոտ այդ փշերն ավելի շատ են, քան քաղցրահամ ջրերի ձկների մոտ, փոխանցում է Inofrming-ը։

Գիտնականները ենթադրել են, որ փշերի եւ թեփուկների չափը կարգավորվում է գենետիկ մակարդակով։ Այդ տեսությունը հաստատվել է։ Պարզվում է, որ փշերի չափը կարգավորում է GDF6 գենոմը։ Իր հերթին գենի ակտիվությունը պայմանավորում է ԴՆԹ-ն։ Աղի ջրերում ապրող փշաձկների մոտ ԴՆԹ-ն ձեւավորվում է GDF6 գենի ավելի ակտիվ հաշվարկով։

Ելնելով նրանից, որ էվոլյուցիոն գործընթացը տեղի է ունենում ոչ թե նոր գեների ձեւավորման, այլ հին գեների աշխատանքում փոփոխությունների շնորհիվ, ի հայտ է եկել այն տարբերակը, որ մարդը երկու ոտքի վրա է կանգնել այն բանից հետո, երբ տեղի է ունեցել նրա գեների կառավարման հերթական գործընթացը, որը պայմանավորել է նրա կմախքի փոփոխությունները։

Գիտնականների կարծիքով՝ GDF6-ում փոփոխություններից հետո մեր նախնիների մոտ փոխվել է թաթի ձեւը։ Սկսվել է ճկույթի փոքրանալու գործընթացը, իսկ բութ մատը չի փոխվել։ Արդյունքում՝ թաթն էապես ամրացել է, եւ մարդը կարողացել է քայլել հետին ոտքերի վրա։ Թեպետ կենսաբաններն ընդգծում են, որ 4 վերջույթներից առջեւի վերջույթներին անցում կատարելը եւ ուղիղ կանգնելը բավական բարդ գործընթաց է։ Եվ գեների մուտացիայից բացի, դրա վրա կարող էին ազդել բազմաթիվ այլ գործոններ։