Լոնդոնյան բորսայում էլեկտրոնային առքուվաճառքի ընթացքում նավթի Brent տեսակի գինը, 2004 թվականի փետրվարից ի վեր առաջին անգամ, ընկել է 29 դոլարից՝ 1 բարելի դիմաց: Այս մասին հաղորդում է Gazeta-ն:

Մոսկվայի ժամանակով 20:35-ի դրությամբ, նավթի WTI տեսակի փետրվարյան ֆյուչերսների գինը Նյույորքյան առեւտրային բորսայում (NYMEX) 6.41%-ի չափով անկում է գրանցել՝ հասնելով 1 բարելը 29.20 դոլարի:

Լոնդոնյան ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսներն ընկել են 6.49%-ով՝ հասնելով 1 բարելը 28.88 դոլարի: