Ամերիկյան Wal-mart ընկերությունը մտադիր է 269 խանութ փակել: Առեւտրի կետերի փակման որոշումը կայացվել է ֆինանսական հաշվետվությունների ուսումնասիրությունից հետո:
Ըստ AP-ի, փակվող խանութների մեծ մասը գտնվում են ԱՄՆ-ում եւ Բրազիլիայում: Միացյալ Նահանգներում փակվելու է 154 խանութ, Բրազիլիայում՝ 60-ը: Ընկերությունն այս որոշման արդյունքում կրճատվող աշխատատեղերի մասին տվյալներ չի ներկայացնում:
«Կոմերսանտ»-ի փոխանցմամբ, Wal-mart-ի կապիտալիցազիան կտրուկ նվազել է՝ 10%-ով կամ 20 մլրդ դոլարով: Դա տեղի է ունեցել անմիջապես այն բանից հետո, երբ ընկերությունը հայտարարել է բաժնետոմսերի շահույթի առաջիկա կրճատման մասին: Նյու Յորքում Wal-mart-ի բաժնետոմսերի արժեքը կրճատվել է 8.7%-ով, ինչը ռեկորդային անկում է վերջին չորս տարվա ընթացքում:



























