Նավթի գների անկման պայմաններում ամերիկյան Standard & Poor's 500, Dow Jones Industrial Average и NASDAQ ֆոնդային գործակիցները ուրբաթ սակարկությունների ընթացքում նվազել են՝ հասնելով վերջին մեկ տարվա նվազագույն նիշերի:

Եվ այսպես Dow Jones գործակիցը սակարկությունների ընթացքում նվազել է մինչեւ 15 842.11 կետ՝ սակարկությունների բացման համեմատ կորցնելով 500 կետ: Dow Jones գործակիցը մեկ օրում կորցրել է 390.97 կետ՝ կամ 2.39 տոկոս՝ մինչեւ սակարկությունների ավարտը  հասնելով 15988.08 կետ:

Standard & Poor’s 500-ը կորցրել է 2.5 տոկոս, հասնելով 1858 կետի, իսկ մինչեւ սակարկությունների ավարտը գործակցի նիշը 1916 կետի մակարդակում էր գտնվում, հայտնում է BBC–ի Ռուսական ծառայությունը:

Գործակիցը նվազել է գրեթե 4 տոկոսով, բայց մինչեւ սակարկությունների ավարտը աճելէ հասնելով 4488.42 կետի, այսպիսով կորցնելով 2.74 տոկոս:

NASDAQ ամերիկյան գործակիցների նվազումը տեղի է ունեցել էժանացող նավթի ու չինական շուկայի անկման պայմաններում: ICE բորսայում Brent տեսակի նավթի գները Լոնդոնում սակարկություններում նվազել են 6.6 տոկոսով, հասնելով բարելի դիմաց 28.9 դոլարի: Ամերիկյան WTI տեսակի նավթը մի քիչ ավելի թանկ էր՝ բարելի դիմաց 29.2 դոլար: Ուրբաթ սակարկություններում այն էժանացել է 6.8 տոկոսով:

Ռուսական շուկաները նույնպես ուրբաթ փակվել են կտրուկ անկումով՝ Մոսկովյան միջբանկային արժութային բորսան նվազել է 4.3 տոկոսով, իսկ «ՌՏՍ» բորսան՝ 5.7 տոկոսով: