Չեչնիայում օգոստոսի 25-ի պայթյունի հետեւանքով զոհվել են 4 ոստիկան եւ 2 քաղաքացիական անձինք։ Ներկայումս, դեպքի վայրում աշխատում է օպերատիվ-հետախուզական խումբը։ Միջոցառումներ են անցկացվում ահաբեկչության կազմակերպման հետ կապված անձանց բացահայտման համար։

Ինչպես հայտնել է Չեչնիայի Ներքին գործերի նախարար Ռուսլան Ալխանովը, պարզվել է մահապարտի անձը՝ դա Արղուն քաղաքի բնակիչ, 1984 թ-ին ծնված Մոհամեդ Շահիդովն է։ Շահիդովը ոմն Գակաեւի ավազակախմբից է։