Ենթակառուցվածքային ներդրումների ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի աշխատանքները պաշտոնապես մեկնարկել են, հայտնել է «ՌԻԱ Նովոստին»:

Բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել ՉԺՀ մայրաքաղաք Պեկինում: բանկի 57 մասնակից երկրների պատվիրակները սեղմել են կոճակները՝ ազդարարելով աշխատանքի մեկնարկը:

ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինը հայտարարել է, որ Չինաստանի իշխանությունները մտադիր են առնվազն 50 մլն դոլար հատկացնել նվազ զարգացած մասնակից երկրներին՝ ենթակառուցվածքային նախագծեր ստեղծելու համար:

«Մենք 50 մլն դոլար կհատկացնենք մոտ ժամանակներս նախագծերի նախապատրաստման հարցերով հատուկ հիմնադրամ ստեղծելու համար, որպեսզի Ասիական ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի  նվազ զարգացած  մասնակից երկրներին օգնենք ենթակառուցվածքային նախագծեր մշակելու հարցում»: