Ռուսաստանը ձգտում է լավ հարաբերություններ ունենալ միաժամանակ ե'ւ Հայաստանի, ե'ւ Ադրբեջանի հետ:

Ռուսաստանի ղեկավարությունը փորձում է խուսափել այնպիսի իրավիճակից, երբ ընտրություն է կատարելու այդ երկրների միջեւ, եւ եթե նման պահ գա, շատ ծանր կլինի Մոսկվայի համար: Այդ մասին 1news.az-ին տված հարցազրույցում հայտարարել է LINKS բրիտանական կազմակերպության գործադիր տնօրեն Դենիս Սամմութը՝ մեկնաբանելով Ռուսաստանի նախագահի վերջին այցը Ադրբեջան:

«Հարցն այն է, թե, արդյոք, առկա ձեւաչափը հարմա՞ր է հաջորդին անցնելու համար: Ես դա ակադեմիական հարց չէ: Հայաստանը եւ Ադրբեջանը պատերազմի շեմին են, ուստի խաղաղ գործընթացը պետք է անմիջապես կենդանացվի»,- ասել է Սամմութը:

Անդրադառնալով շփման գծում տեղի ունեցած վերջին դեպքերին՝ Սամմութը նկատել է, որ այդ միջադեպերն այնքան պարբերական եւ հաճախ են լինում, որ «շուտով մենք հնարավարություն չենք ունենա խոսել հրադադարի մասին: Իրավիճակը պետք է կտրուկ կարգավորվի, քանի դեռ ռիսկը չի մեծացել»:

Անդրադառնալով այն կարծիքին, թե ԱՄՆ-ը «քարտ-բլանշ» է տվել Ռուսաստանին Կովկասում, Սամմութն ասել է՝ «Ռուսաստանն ի վիճակի չէ ինքնուրույն լուծել Կովկասում առկա խնդիրները: Տարածաշրջանը անվտանգության համատեղ ռեժիմի կարիք ունի: Դա միակ լուծումն է»,- ասել է նա: