2016թ. առաջին 2 շաբաթների ընթացքում ֆոնդային բորսաների անկման եւ նավթի էժանացման ֆոնին աշխարհի 400 ամենահարուստ մարդիկ ընդհանուր առմամբ կորցրել են 305 մլրդ դոլար, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով Bloomberg-ը:

Համաձայն Bloomberg Billionaires-ի ինդեքսի՝ միլիարդատերերն այս շաբաթ կորցրել են 115 մլրդ դոլար: 76 միլիարդատեր կորցրել է ավելի քան 1 մլրդ դոլար:

Ցուցակի անդամների կարողության ընդհանուր արժեքը Bloomberg-ը գնահատում է 3.6 տրլն դոլար: Այս տարվա առաջին շաբաթվա ընթացքում այդ ցուցանիշը 3.7 տրլն դոլար էր: