Բելառուսական ռուբլին Բելառուսի արժույթի ֆոնդային բորսայում սակարկությունների ավարտին թուլացրել է դիրքերը դոլարի եւ եվրոյի նկատմամբ՝ գրանցելով պատմական մինիմում, փոխանցում է Interfax-ը:
Մասնավորապես ԱՄՆ դոլարի նկատմամբ բելառուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 1.34 տոկոսով եւ կազմել 20 հազար 132 բելառուսական ռուբլի մեկ դոլարի դիմաց:
Եվրոյի նկատմամբ ռուբլին նվազել է 1.72 տոկոսով եւ կազմել 21 հազար 986 բելառուսական ռուբլի մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու նկատմամբ բելառուսական ռուբլին կայունացրել է դիրքերը՝ աճելով 0.31 տոկոսով՝ 258.97 ռուսական ռուբլի 1 բելառուսական ռուբլու դիմաց:



























